News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում փողոցով զբոսնող գինովցած նորվեգացի զբոսաշրջիկները բարձրացել են Աթաթուրքի արձանի պատվանդանի վրա վրա եւ սկսել Աթաթուրքին վիրավորող դիրքերով լուսանկարվել։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ալանիայի Մոլայի խաչմերուկով անցնող նորվեգացի զբոսաշրջիկներից երկուսը բարձրացել են Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի պատվանդանի վրա եւ պահանջել են ներքեւում մնացած իրենց ընկերուհիներին՝ լուսանկարել իրենց։

Զբոսաշրջիկները տարբեր դիքերով լուսանկարվել են, ընդհուպ իջեցրել են տաբատները եւ մերկ հետույք են ցույց տվել Աթաթուրքին։

Քաղաքացիների ահազանգի հիման վրա դեպքի վայր հասած ոստիկանները ձերբակալել են հանդուգն զբոսաշրջիկներին՝ Աթաթուրքի բարոյական կերպարը վիրավորելու մեղադրանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ