News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

Հանրահայտ Ռոբերտինո Լորետին դաստիարակության է վերցրել Նիժնի Նովգորոդից 10-ամյա Ֆելիքս Քարամյանին:

Տաղանդավոր դպրոցականին Լորետին նկատել է Կիեւում  ելույթի ժամանակ,  որից հետո նա երեխային ծնողների հետ հրավիեր է ռեստորան:

«Ես գիտեմ Ռոբերտինոյի ողջ երգացանկը: Նա շոկի մեջ էր` իմ ձայնում իր ձայնը ճանաչելով: Նա անմիջապես խոսեց իմ հոր հետ եւ հիմա ինձնով կզբաղվի նրա պրոդյուսերը, եւ հատուկ ինձ համար երգեր կգրվեն»,-պատմել է տղան:

Օգոստոսի 10-ին Ֆելիքսը կբացի Նորվեգիայում Ռոբերտինոյի համերգը, որից հետո նրանք կգնան եկեղեցի, որտեղ տեղի կունենա Ֆելիքսի մկրտության արարողությունը: Լորետիի պրոդյուսեր Եվան եւ նրա ամուսինը լինելու են Ֆելիքսի կնքամայրն ու կնքահայրը:

Ի դեպ, տղան արդեն միջազգային հեղինակավոր մրցույթներում բազմաթիվ պարգեւներ է նվաճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news