News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Հայտնի երգիչ Սթիվի Ուանդերն ամուսնալուծվում է: Նա պնդում է, որ կնոջ հետ առանձին են ապրում դեռեւս 2009 թվականի հոկտեմբերից: Նա դիմել է ամուսնալուծության իր իսկական անունն օգտագործելով` Steveland Morris, եւ ստորագրել է փաստաթղթերը երկու մատնահետքերով:

Սթիվի Ուանդերը որպես պատճառ է բերում բազմաթիվ հարցերում կնոջ հետ տարաձայնությունները:

Սթիվին դատարանին խնդրում է համատեղ խնամակալություն երկու անչափահաս տղաների նկատմամբ` 7 եւ 11 տարեկան: Նա համաձայն է ոչ միայն ալիմենտներ վճարել, այլեւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել կնոջը, հայտնում է LifeNews-ը:

Չնայած որ Սթիվի Ուանդերը կապիտալի մեծ մասը ձեռք է բերել մինչ ամուսնությունը, ունեցվածքը կկիսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news