News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը


Լատինական Ամերիկյաում հերթական խոհարարական  ռեկորդն է սահմանվել: Մեխիկոյում պատրաստել են 53 մ երկարությամբ սենդվիչ: Նրա ստեղծման վրա աշխատել են 55 խոհարար եւ նույնիսկ տեղական իշխանության ներկայացուցիչները: Դրա համար անհրաժեշտ է եղել 700 կգ հաց:

Պատրաստելու գործընթացը փառատոնի ամենատեսարժան պահն է: Նման բուտերբրոդները Մեքսիկայում անվանում են «տորտա» եւ լիարժեք նախաճաշ եւ ընթրիք են տեղի բնակիչների համար: Վերջին ժամանակներս դրանք կորցրել են պահանջարկը, հայտնում է  «Էքսպերտը»:

Տասնյակ գործարարներ, սովորական բնակիչներ եւ Մեխիկո քաղաքի իշխանության նեկայացուցիչները միավորվել էին` նախաճաշ պատրաստելու: Դեռեւս համաշխարհային ռեկորդի չեն հասել:

Գինեսի ռեկորդների գրքում ընդգրկված են իտալական խոհարարների անունները. նրանց ստեղծած բուտերբրոդի երկարությունը 2000 մ է եղել: Իսկ ամենածանր բուտերբրոդը պատրաստվել է ԱՄՆ-ում` 2005 թվականին, կշռել է 2,5 տ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news