News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Լոս Անջելեսում օգոստոսի 7-ին մոմավառություն է կայանալու ի հիշատակ «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկված եւ հիվանդանոցում մահացած Վահե Ավետյանի: Լոս Անջելեսի հայերը տեսահայտարարություն են տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Դուք հրավիրված եք Վահե Ավետյանի մահվան քառասունքի առթիվ կազմակերպված համահայկական մոմավառությանը: Այն տեղի կունենա օգոստոսի 7-ին երեկոյան 7-ին Լոս Անջելեսում Հայաստանի հանրապետության հյուպատոսության շենքի առջեւ՝ 346 North Central Ave, Glendale 91203 հասցեում:

Վահե Ավետյանը դաժանորեն սպանվել է «Հարսնաքար» ռեստորանում, որը պատկանում է տխրահռչակ օլիգարխ, պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին, ով շարունակում է խուսափել արդարադատությունից:

Այս համահայկական մոմավառությունը ապակուսակցական եւ որեւէ քաղաքական շարժման չհարող միջոցառում է, որը տեղի է ունենալու Հայաստանում եւ հայկական սփյուռքի համայնքներում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ