News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում այսօր` օգոստոսի 4-ին` ժամը 00:15-ի սահմաններում «Վազ 21 012» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը` 27-ամյա Գոռ Մովսիսյանը Երեւան-Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ ընկել ջրափոսի մեջ, ինչի արդյունքում 2011թ. դեկտեմբերին ծնված  Էլեն Գոռի Մովսիսյանը մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության Մարտունու քննչական բաժնից:

Իսկ երեխայի ծնողները` Գոռ Մովսիսյանը, 25-ամյա Աննա Մովսիսյանը եւ 2-ամյա Սուրեն Մովսիսյանը տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ 242 հոդվածի  2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news