News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 10
Տեսնել լրահոսը

Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Քլինթ Իսթվուդը առաջիկա ընտրութուններին աջակցելու է հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիին: Ըստ դերասանի` «այդ տղան» կարող է նախագահ դառնալ: 

Քառակի օսկարակիրը իր որոշման մասին հայտարարել է օգոստոսի 4-ին` Այդահո նահանգում միջոցների հավաքագրման ժամանակ: Ըստ Իսթվուդի` ինքը հանրապետականին ուշադրություն է դարձրել դեռեւս այն ժամանակ, երբ վերջինս Մասաչուսեթսի նահանգապետի պաշտոնի համար էր պայքարում: «Աստված, այդ տղան չափազանց լավն է նահանգապետ լինելու համար: Սակայն, երեւում է, նա կարող է նախագահ դառնալ», – այդպես է բնութագրել դերասանը քաղաքական գործչի մասին իր առաջին տպավորությունները:

Այդահոյի դրամահավաքի ժամանակ այդ աջակցությունն ազդեցություն է ունեցել: Նախընտրական քարոզարշավի համար հաջողվել է հավաքել 2 միլիոն դոլար` նահանգի համար յուրօրինակ ռեկորդ, գրում է  «dni.ru»-ն:

Հիշեցնենք, որ  հոլիվուդյան շատ աստղեր պաշտպանում են գործող նախագահ Բարաք Օբամային եւ դրամահավաք են կազմակերպել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դրամահավաքների նպատակով բարեգործական ընթրիքները Օբամայի նախընտրական քարոզարշավի համար կազմակերպել էին Սառա Ջեսիքա Փարքերը եւ Ջորջ Քլունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news