Իրանը հաջողությամբ գործարկել է փոքր տրամաչափի «Ֆատեհ-110» նորացված հրթիռները: Այս մասին ասվում է երկրի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահադի հայտարարության մեջ:
Նորացված հրթիռների թռիչքի երկարությունը կազմում է 300 կմ, որը 100 կմ-ով ավելի է, քան նախկին տարբերակինը, գրում է «Ռուսական գազետան»:
«Ֆատեհ-110»-ը իրանական հրթիռներից ամենադիպուկն է, եւ կարող է ոչնչացնել ծովային նշանակետերը: Առաջին անգամ իրանական զինված ուժերում «Ֆատեհ-110»-ը գործարկվել է 2002 թ-ին: Ինչպես նախկինում հայտնել էր Իրանի Պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդը, հրթիռը իր նախադեպը չունի աշխարհում: