Կիեեւ ժամանած Մադոնան հետաձգել է համերգի փորձերը` Ուկրաինայի մայրաքաղաքի տեսարժան վայրեր այցելելու համար:
Օգոստոսի 3-ի երեկոյան զբոսաշրջիկները Կիեւի կենտրոնում կարող էին հանդիպել իրենց կուռքին, ով զբոսանքի էր դուրս եկել երիտասարդ բոյֆրենդի, երեխաների եւ թիկնապահների ուղեկցությամբ:
Զբոսանքի ժամանակ նրանց ուղեկցել է նաեւ թարգմանիչը: Նրա եւ նրան ուղեկցողների դեմքերը փորձել են թաքցնել հովանոցների տակ, սակայն երգչուհուն դժվար էր չճանաչել, հաղորդում է Life News-ը:
Զբոսանքի ժամանակ երգչուհին այցելել է Սոֆիայի եւ Միխայլովսկի տաճարներ, Անդրեեւյան եկեղեցի: