News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Ամերիկյան ԼԳՊՏ ներկայացուցիչները քննադատում են արագ սննդի Chick-Fil-A ռեստորանների ցանցին` բողոքելով սեփականատեր Դոն Քեթիի` ոչ ավանդական սեռական կողմնորոշման կրողների հասցեին կտրուկ արտահայտվելու դեմ:

Գործարար Քեթին հանդես է եկել հանուն ավանդական ընտանեկան արժեքների` սեռական փոքրամասնություննեին անվանելով «ամբարտավան»: Ըստ նրա` նա համաձայն է միայն  ընտանիքի «բիբլիական բնորոշմանը»: Քեթին հարավային բապտիստներից է, նրա ձեռնարկությունն աշխատում է  հիմնականոմ ԱՄՆ-ի հարավում, հայտնում է «utro.ru»-ն:

Դրա պատասխանն է դարձել ամբողջ Ամերիկայով Chick-Fil-A ռեստորաների առաջ  «Նույնասեռ համբույրների օր» անվամբ ակցիաների անցկացումը: Ակցիայի մասնակիցները հաճախորդների հորդահոս  իրավիճակ են  կազմակերպել, որպեսզի ռեստորանների աշխատակազմը չկարողանա հասցնել սպասարկել  այցելուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ