News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պետք է իրականացնի Իրանին С-300 զենիթահրթիռային համալիրների վաճառքի պայմանագրի պայմանները: Նման տեսակետ այսօր` օգոստոսի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է իրանագետ, ռազմական փորձագետ Նվեր Դավթյանը:

Իրանագետը նշել է, որ այդ պայմանագիրը կնքվել էր 2005 թվականին: Գործարքն արժեցել է 800 միլիոն դոլար, եւ իրանական կողմը Ռուսաստանին վճարել է 167 միլիոն դոլար` որպես կանխավճար:

Սակայն հետագայում խնդիրներ են ծագել, ռուսական կողմը հետաձգել է գործարքը տարբեր պատճառաբանություններով:

Նվեր Դավթյանը կարծում է, որ հրաժարվելուց առաջ Ռուսաստան են այցելել Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ: Հրթիռային համալիրի առկայությունը կփոխեր Իրանի ռազմական ներուժը եւ անիրական կդարձներ ԻԻՀ-ի վրա հարձակումը:

Իրանագետը նշել է, որ Դմիտրի Մեդվեդեւի վարչակարգը թույլ էր եւ ենթարկվում էր ԱՄՆ-ի եւ որոշ արաբական եկրների ճնշմանը:

Իրանագետը նշել է, որ դժվար կլինի արտաքին քաղաքականության ոլորտում շտկել Մեդվեդեւի սխալները, անհրաժեշտ կլինի 5-10 տարի:

Դավթյանը հիշեցրել է, որ ներկայումս Իրանը հայց է ներկայացրել «Ռոսօբորոնէքսպորտի» դեմ: Ըստ Դավթյանի` Ռուսաստանն ամեն դեպքում պետք է իրականացնի այդ գործարքը, քանի որ դա նրա շահերից էլ է բխում: 

Ինչ վերաբերում է Իրանի վրա հնարավոր հարձակմանը, իրանագետը նշել է, որ ներկայումս հիմքեր չկան կարծելու, որ ԻԻՀ-ի վրա հարձակումը հաջող կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ