News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Ռուսաստանում տեղի է ունեցել երկու խոշոր վթար, որից տուժել են ավտոբուսների ուղեւորներ. զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ:

Առավոտյան Պեչորյան շրջանի Բուրովենկ գյուղի շրջանում` Պսկով-Ռիգա ավտոճանապարհի 43-րդ կմ-ի վրա Scania ավտոբուսը դուրս է եկել եւ հայտնվել է երթեւեկելի մասում: Հետագայում  պարզվել է, որ ավտոբուսի վարորդը քնով է անցել: 

Նախնական տվյալներով, վթարի հետեւանքով տուժել է 15 մարդ, որոնցից 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասներով տեղափոխվել են Պսկովի հիվանդանոց: Ավտոբուսում եղել  են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի 22 բնակիչ:

Երկրորդ վթարը տեղի է ունեցել Տվերի մոտ գտնվող «Ռոսիա» մայրուղու 165-րդ կմ-ի վրա: Renault մեքենան բախվել է Setra ավտոբուսին, որով Էլիստա քաղաքի  բնակիչները էքսկուրսիա էին մեկնում հյուսիսային մայրաքաղաք: Ավտոբուսում եղել է 28 մարդ: Ավտոբուսը բախվել է Chevrolet եւ Opel մեքենաներին, որոնք իրենց հերթին հարվածել են լուսակիրի տակ կանգնած բեռնատարին:

Տուժել են ավտոբուսի 7 ուղեւոր, որոնցից երկուսը երեխաներ են: Մեկ ուղեւոր մահացել է: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Մարդատար մեքենաների ուղեւորներին տեղում օգնություն է  ցուցաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ