News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ եւ կանայք իրենց ուշադրությունը տարբեր բաների վրա են կենտրոնացնում եւ նրանց տարբեր բաներ են գրավում, նշվում է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականների հետազոտության մեջ:

Դոկտոր Լորեն Իթին եւ Ջոն Շենը 34 մարդու վարքագիծ են ուսումնասիրել:  Կամավորներին առաջարկվել է հարցազրույցի տեսագրություն դիտել: Ընդ որում, հարցազրույց տվող անձանց ետին պլանում անցել են մեքենաներ, հեծանիվներ` կամավորների ուշադրությունը շեղելու համար, փոխանցում է  Meddaily-ին:

Պարզվել է, որ երբ տղամադիկ են դիտում հարցազրույցը, նրանց հայացքը սեւեռված է խոսողի շրթունքների վրա: Ընդ որում, նրանց նկատելիորեն գրավել է նաեւ խոսողի ետեւում շարժը: Իսկ կանայք ահա հայացը կենտրոնացրել են խոսողի մարմնի վրա, եւ միայն շեղվել այն դեպքում, երբ կադրում ուրիշ մարդ է հայտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ