News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսական ազգային հեռուստաալիքը օգոստոսի 3 –ին ընդհատել է  երեկոյան հեռարձակումը  ռուսական «Վրեմյա» ծրագրով, որով սկսել են ցուցադրել այն ռեպորտաժը, ըստ որի «թավշե արջուկների դեսանտից հետո բելառուս եւ շվեդ դեսպանները զրկվում են աշխատանքից»:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Լիտվայի կողմից աննակատ կերպով բելառուսական սահմանը հատել էր թեթեւաշարժիչ շվեդական օդանավը: Մինսկի մերձակայքում նրանից բաց էին թողնվել թավշե արջուկներ` Բելառուսում խոսքի ազատության պաշտպանության մասին պաստառներով:

Սկզբում ձերբակալվել էր Անտոն Սուրյապինը, ով համացանցում տեղադրել էր արջուկների լուսանկարները: Դրանից հետո նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնանկ էր արել պետական սահմանպահ կոմիտեի նախագահին եւ ռազմաօդային ուժերի եւ հակաօադային պաշտպանության զորքերի հրամանատարին:

Օգոստոսի 3-ին Բելառուսում Շվեդիայի դեսպանն արտաքսվել էր: Նրան մեղադրել էին ծայրահեղականների աջակցության եւ «արաբական գարնան» նախապատրաստության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ