News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցանցահենները ձեռք են բերել «Microsoft»-ի նոր օպերացիոն համակարգի` «Windows 8»-ի վերջնական (RTM) տարբերակը, որն արդեն «շրջում է» ցանցում:

Ինչպես հաղորդում է  3DNews-ը,  այն արդեն հայտնվել է ցանցահենային ռեսուրսներում,  սակայն հնարավոր է հեշտությամբ բախվել է նաեւ կեղծ «Windows 8»-ի, եւ չկա ոչ մի երաշխիք, որ անհամբեր օգտատերերը օպերացիոն համակարգի փոխարեն որպես նվեր ինչ-որ վիրուս չեն ստանա:

Հիշեցնենք, որ RTM (Released To Manufacturing) փուլը նշանակում է արտադրանքի ամբողջական ավարտ եւ համակարգի տարածման սկիզբ արտադրող -գործընկերների շրջանում, որպեսզի նրանք կարողանան ամբողջապես պատրաստ օպերացիոն համակարգը օգտագործել իրենց արտադրանքում:«Microsoft»-ը որպես «Windows 8» -ի թողարկման պաշտոնական ժամկետ նշել էր հոկտեմբերի 26-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ