News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լոնդոնի համլսարանական քոլեջի ինժեներներ Կարլ Վուդբրիջը եւ Քեվբին Չեթին առաջարկել են իրենց տարբերակը, թե ինչպես է հնարավոր տեսնել պատերի միջով` օգտագործելով Wi-Fi տեխնոլոգիան: Նրանց ծրագիրը թույլ է տալիս նկատել  հարեւան պատի ետում անշարժ կանգնած մարդուն:

Wi-Fi-ի ալիքները, արտացոլվելով շարժվող օբյեկտից,  փոխում են իրենց երկարությունն ու հաճախականությունը: Անլար ցանցի հաղորդիչներին մոտենալիս` ալիքների հաճախականությունն ավելանում է, հեռանալիս` նվազում:

Ծրագիրն արդեն հետաքրքրություն է առաջացրել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունում, թեեւ պատերի միջոցով տեսնելն այսօր այնքան էլ ֆանտաստիկ չի թվում, եւ միանգամայն իրականանալի է Պենտագոնի եւ բրիտանական հետախուզության տրամադրության տակ եղած սարքավորումների շնորհիվ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ