News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության մասին Քրիս Բոհջալյանի «Ավազե դղյակի աղջիկները»   գիրքը ԱՄՆ-ի բեսթսելլերների շարքում առաջատարներից է: Ինչպես հիշեցնում է  «Armenian Weekly» թերթը, գրքի շնորհանդեսից հետո անցել է մեկ շաբաթից մի փոքր ավելի: 

Օգոստոսի 2-ին լույս է տեսել գրքի նաեւ բրիտանական հրատարակությունը: Սեւ տիտղոսաթերթին պատկերված է գրքից հատված.  «Ինչպես կարող է մահանալ մեկուկես միլիոն մարդ առանց որեւէ մեկի գիտության: Դուք սպանում եք նրանց անհայտության մեջ»:

Գիրքը գտնվում է բեսթսելլերների ցանկի 7-րդ  տեղում` հրապարակված  «New York Times» թերթի օգոստոսի 5-ի տպագիր տարբերակում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր  «The Washington Post» թերթը, Բոհջալյանի գիրքը ԱՄՆ-ի մայրաքաղաքի բեսթսելլերների ցանկում դարձել է 4-րդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ