News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում երկու հայեր մեղավոր են ճանաչվել 19-ամյա Մայք Եփրեմյանի սպանության եւ սպանության դավադրության մեջ:

Զարեհ Մանջիկյանն ու Վահագն Ջուրյանը մեղավոր են ճանաչվել Լոս-Անջելեսի դատարանում:

Գործով անցնող մյուս երկու անձինք` 20-ամյա Հովիկ Ջուրյանն ու 23-ամյա Խաթուն Վարդանյանը մեղադրվում են հանցագործությանը մեղսակից լինելու մեջ, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Ամեռն ինչ սկսվել էր, երբ Մայք Եփրեմյանը հաղորդագրություն էր ուղարկել իր ընկերուհուն` նրա ընկերուհուն` Քեթ Վարդանյանին «փչացած» անվանելով: Վարդանյանը տեսել էր հաղորդագրությունն ու խնդրել եղբորը` ծեծել Եփրեմյանին: Մայքը սպառնալիքներ էր ստացել անծանոթ անձանցից, եւ ի վերջւո ընկերների հետ գնացել հանդիպման:

Դատախազության խոսքով, Ջուրյանը հարվածել էր նրան, իսկ Մանջիկյանը հանել ատրճանակն ու կրակել 19-ամյա երիտասարդի պարանոցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ