News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Sukhoi Superjet-100 (SSJ-100) ռուսական նորագույն  ինքնաթիռի պատվիրատուն հիասթափվել է իր ընտրությունից եւ որոշել է չընդունել նախկինում պատվիրած ինքնաթիռները: Այդ մասին գրում է RBC daily-ն:

Երկու  SSJ-100 ինքնաթիռներն «Արմավիա»-ի գունավորմամբ գտնվում են Ժուկովսկում, պատմել է «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության ներկայացուցիչ Անդրեյ Մուրավյովը:  «Դեռեւս պաշտոնական  հրաժարականի վերաբերյալ ոչ մի փաստաթուղթ չի ստացվել: Մենք փորձում ենք կարգավորել բոլոր հարցերը «Արմավիա»-ի հետ», - ասել է նա:

«Արմավիա»-ն  ընկերության առաջ պարտք ունի առաջին ինքնաթիռի սպասարկման դիմաց, սակայն փոխադրողը հրաժարվում է վճարել: Այդ օդանավը  գրավ է դրված հայկական բանկերից մեկում:  «Արմավիա»-ին մոտ գտնվող աղբյուրը կարծում է, որ վերանորոգման մասին խոսք լինել չի կարող, քանի որ ինքնաթիռն ընդամենը 1 տարվա է եւ  երաշխիքի մեջ է: Վերջին կաթիլ էր դարձել այն, որ Ժուկովսկում երկօրյա վերանորոգման համար  «Արմավիա»-ն 4 օր է ծախսել մաքսային արարողությունների վրա` օդանավը Ռուսաստան  տանելու  հետ կապված: 

Դեռեւս հուլիսի  սկզբին ավիաընկերությունը զգուշացրել էր «Սուխովի քաղաքացիական ինքնաթիռներին» , որ ոչ մի դեպքում չի շահագործելու տվյալ ինքնաթիռը: «Արմավիա»-ն փոքր ընկերություն է եւ չի կարող փորձարկումներ կատարել», - եզրափակել է RBC daily-ի աղբյուրը: Ըստ նրա` ՍՔԻ-ն  «Արմավիա»-ին է վերադարձրել առաջին ինքնաթիռի համար վճարած գումարը` հանելով 1 միլիոն դոլար, որքան գնահատվել է վերանորոգումը: 

«Արմավիա»-ն Superjet-ի սկզբնական պատվիրատուն էր եւ առաջին ինքնաթիռը սկսել էր շահագործել 2011 թվականի ապրիլից: Երկրորդ ինքնաթիռը պետք է ստանար անցյալ տարի, սակայն  ձգձգել էր ընդունումը: Իսկ 2012 թվականի հուլիսի սկզբին հայկական ավիաընկերության ներկայացուցիչները հայտարարել էին գնումից հրաժարվելու մասին` աեւմտյան արտադրանք ձեռք բերելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ