News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Հայէքսթրիմ- 2012» փառատոնի ընթացքում բազմաթիվ երիտասարդներ առիթ են ունենում հաղորդակցվել էքսթրեմալ սպորտաձեւերով զբաղվող մարզիկների հետ, ինչի շնորհիվ հետագայում մասնակից կդառնան ակտիվ սպորտային կյանքի տարբեր ոլորտների: Այդ  մասին ասաց «Հայէքսթրիմ» կազմակերպության նախագահ, փառատոնի կազմակերպիչ Արմինե Հարությունյանը՝ հավելելով, որ փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա (ֆոտոռեպորտաժ

Նրա խոսքով, փառատոնին մասնակցում են մարզիկներ աշխարհի տարբեր երկրներից, ինչը նպաստում է Հայաստանի՝ որպես եզակի լանդշաֆտային առանձնահատկություններ ունեցող զբոսաշրջային երկի վարկանիշի բարձրացմանը. « Փառատոնի ծրագրային կետերից է «Բարձրլեռնային դայվինգի միջազգային առաջնությունը», ինչը մեծ նախադրյալներ կստեղծի սպորտային զբոսաշրջության տվյալ ուղղության հետագա զարգացման համար։ Հայաստանը իր բարձր դիրքի շնորհիվ համարվում է ստորջրյա սուզման շատ բարդ գոտի, ինչը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ աշխարհի մասնագետների համար»:

Ըստ Հարությունյանի՝ էքսթրեմալ սպորտաձռւերը անհատի մոտ ձռւավորում են ամուր կամք, հավասարակշռվածություն, արիություն, սովորեցնում թիմային աշխատանք, զարգացնում ֆիզիկական հնարավորությունները, սովորեցնում են արագ կողմնորոշվել եւ ճիշտ գործել վայրի բնության պայմաններում:

«Հայէքսթրիմ- 2012» փառատոնին, որն անցկացվում է օգոստոսի 1-10-ը Սեւանի ափին, մասնակցում են . Ռուսաստանի,  Դանիայ ,  Ֆրանսիայի,  Բուլղարիաի,  Գերմանիայի,  Ուկրաինայի ,  Վրաստանի եւ  այլ երկրների էքսթրեմալ սպորտաձևերի հավաքականները: Փառատոնի ծրագրում ներառված են հետեւյալ էքսթրեմալ սպորտաձեւերը՝ ջրասուզում, յախտինգ, վինդսերֆինգ, ալպինիզմ եւ ժայռամագլցում, մարտավարական փեինթբոլ, սթրայքբոլ, պարապլաներիզմ,  հեծանվարշավ , ակվաբայք, մոտոարշավ, օֆրոուդ (արտաճանապարհային մեքենաներ)։

Հայաստանից փառաոտոնին մասնակցում են «Այաս» ծովային հետազոտությունների ակումբը, Մովսես Գորգիսյանի անվան սթրայքբոլի ֆեդերացիան, Հայաստանի պարապլաներիզմի ակումբը, «Սպիտակ» փրկարարների ջոկատը, «Լեգիոն» փեինթբոլի ակումբը, Երեւանի առագաստային ակումբը եւ այլք։

«Այաս» ակումբի անդամները փառատոնին բերել էին «Կիլիկիա» նավը, որը 13-րդ դարի կիլիկյան առեւտրային նավի վերակառուցված տարբերակն է: Նրանց հետ միասին կարճ ուղեւորությանը մասնակցեց նաեւ NEWS.am-ի թղթակիցը:

Փառատոնի մասնակիցներին եւս հնարավորություն տրվեց ուղեւորություն կատարել «Կիլիկիա» նավով: 

Նշենք, որ «Հայէքսթրիմ -2012» փառատոնն անցկացվում է «Հայէքսթրիմ» ակումբի նախաձեռնությամբ՝ Պաշտպանության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ