News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Curiosity մարսագնացը ուղարկել  է վայրէջքի վայրից  հյուսիս ընկած  մարսյան լանդշաֆտի առաջին գունավոր լուսանկարը: Այն կատարվել է MAHLI տեսախցիկով, որը տեղադրված է մարսագնացի մանիպուլյատորի վրա եւ հատկացված է հանքային նմուշներ լուսանկարելու համար: Լուսանկարի վրա երեւում է Գեյլ խառնարանի  հյուսիսային հատվածը:

Լուսանկարը պարզ չի ստացվել, քանի որ տեսախցիկը նկարել է փոշեպահպան ծածկի ետեւից, որի վրա վայրէջքի ժամանակ փոշու հատիկներ են նստել: Լուսանկարը 30 աստիճան շրջված է ստացվել, քանի որ մանիպուլյատորը դեռեւս թռիչքային վիճակում է գտնվում:

Ինչպես սպասվում է, փոշեպահպան ծածկույթը կհանվի մեկ շաբաթից, երբ մանիպուլյատորը «մարտական» դիրք կբերվի եւ տեսախցիկը կկարողանա լուսանկարել ճգրիտ լուսանկարներ` առանց հորիզոնական «շեղումների», հայտնում է «Կոմերսանտ»-ը:

Հիշեցնենք, որ Curiosityն օգոստոսի 6-ին հաջող վայրէջք է կատարել կարմիր մոլորակի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news