News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին շրջանում շանտաժ անելու միջոցով գումար կորզելն ու սեռական հարաբերություն պահանջելը շատ տարածված են: NEWS.am-ի տեղեկություններով, նման բողոք է ներկայացրել իրավապահներին Երեւանի 27-ամյա մի բնակչուհի: Վերջինից իր նախկին ընկերը պահանջել է սեռական հարաբերություններ ունենալ, սակայն երբ աղջիկը հրաժարվել է, նա դիմել է շանտաժի մեթոդին:

Աղջկան սպառնացել է, թե ինքը իր հետ նախկինում ունեցած սեռական հարաբերությունները նկարահանել է եւ եթե տուրք չտա իր պահանջներին, դրանք կտեղադրի համացանցում:

Նախկին ընկերուհին էլ ընկերոջ շանտաժներին չի ենթարկվել, տեղի ունեցածի մասին ահազանգել է իրավապահներին: Մեր տեղեկություններով` երիտասարդին դեռ չեն հայտնաբերել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ