News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` օգոստոսի 8-ին կայանալիք հանդիպման օրակարգի առաջնահերթ հարցերից է լինելու Սիրիայի իրավիճակը` տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Նման կարծիք հայտնեց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը NEWS.am-ի թղթակցին:

Փորձագետի խոսքով` անտրաբանական կլիներ, եթե երկու ռազմավարական գործընկերներ, ինչպիսիք Հայաստանն ու Ռուսաստանն  են, կարծիքներ չփոխանակեն այդ հարցի վերաբերյալ դիրքորոշումները համակարգելու նպատակով: «Տվյալ պահին տարածաշրջանի, լայն իմաստով` տարածաշրջանի համար դա կարեւորագույն խնդիր է», - նշեց Կ. Բեքարյանը:

Նախագահների հանդիպման հաջորդ թեման, ըստ քաղաքագետի, ըստ ամենայնի կլինի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Հատկապես որ ամռանը, սովորաբար, նկատվում է գործընթացի դինամիկայի նվազում, իսկ համանախագահ երկրները ջանքեր են գործադրում աշնանը գործընթացի ակտիվացման համար:

Պետության ղեկավարները կքննարկեն նաեւ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները, այդ թվում` տնտեսական բոլկը, եւ դրանց շարքում նաեւ Եվրասիական միության հարցը:

Սակայն, կարծում է  փորձագետը, ճիշտ եւ կոռեկտ չէր լինի այդ միության հարցին առաջնահերթ նշանակություն տալ, ինչպես դա երբեմն արվում է Հայաստանում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ