News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Գերմանիայի խորհրդարանականները Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Գրինինին Pussy Riot փանք-խմբի աղջիկներին աջակցող նամակ են ուղարկել, որի տակ ստորագրել են 121 պատգամավորներ` Բունդեսթագի 620 պատգամավորներից:

Խորհրդարանականներն աղջիկների նկատմամբ հարուցված գործն անվանել են «հրեշավոր», Spiegel-ին վկայակոչելով գրում է «ՌԻԱ նովոստին»:

Ըստ պատգամավորների` նման ակցիաների համար անթույլատրելի է բանտային երկարատեւ կալանքը:

Pussy Riot փանք-խմբի հինգ աղջիկներ փետրվարին Մոսկվայի Քրիստոս Փրկչի եկեղեցում դիմակներով այսպես կոչված «փանք-աղոթք» են կատարել` «Աստվածամայր, վտարիր Պուտինին»: Տեսագրությունը հայտնվել էր համացանցում եւ հանրային քննարկումների տեղիք տվել: Այժմ խմբի երեք մասնակիցներ ձերբակալված են, նրանց մեղադրանք է ներկայացվել «խուլիգանություն» հոդվածով, դատախազը նրանց համար ընդհանուր ռեժիմի գաղութում երեքական տարվա ազատազրկում է պահանջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news