News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Google-ը կրկին ավանդական լոգոտիպը փոխարինել է ինտերակտիվ doodle-ով, որը հնարավորություն է տալիս բասկետբոլ խաղալ: Դա Google-ի օլիմպիական պատկերաշարի հերթական doodle-ն է: Լոնդոնի Օլիմպիադա-2012-ում օգոստոսի 8-ին կկայանան բասկետբոլի տղամարդկանց մրցումների քառորդ եզրափակչի խաղերը:

Խաղալու համար հարկավոր է սեղմել մեկնարկի կոճակը, այնուհետեւ, երբ խաղացողի ձեռքին գնդակ հայտնվի, հարկավոր է սեղմել միջակայքի ստեղնը` նետում կատարելու համար: Նետումը պետք է հասցնել կատարել 24 վայրկյանում: Կարելի է օգտագործել նաեւ մկնիկի կոճակները: 8 միավոր հավաքելուց հետո խաղացողը ավելի մեծ հեռավորությունից է շարունակում խաղը: Հաջորդ տեղափոխությունը կատարվում է 18 միավոր հավաքելուց հետո: Այնքան ժամանակ, քանի դեռ խաղացողը գիծը չի անցել, որից հետո ամեն մի նետման համար 3 միավոր է վաստակկում:

Սա Google-ի երկրորդ ինտերակտիվ օլիմպիական doodle-ն է: Երեկ Google-ն առաջարկում էր արգելավազք խաղալ, եւ  այդ  doodle-ը, ինչպես հաղորդվում է, հիթ էր դարձել: Շատերը ժամերով խաղացել էին` լավագույն արդյունքի հասնելու եւ երեք ոսկեդրամները շահելու ակնկալիքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ