News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հնարավոր ամեն բան  կանի Լեռնային Ղարաբաղի հարցում դիրքորոշումների մերձեցման  եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի հետ հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը հանդիսանում են ԱՊՀ երկրների  մեր ամենամոտ գործընկերները: Մեզ համար թանկ են հարաբերությունները Երեւանի եւ Բաքվի հետ եւ ամեն հնարավոր բան կանենք որպեսզի մերձեցնենք երկու երկրների դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հարցում »,- հայտնել է Կարասինը:

Նրա խոսքով` սա բավականաչափ դժվար եւ խճճված հարց է, որը ունի իր արմատներն ու պատմությունը: «Կարծում եմ, որ պետք է  ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել Մինսկի խմբի վրա, ինչպես նախկինում էր արվում: Գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբ, որի մեջ մտնում են Ֆրանսիայի, Ամերիկայի, Ռուսաստանի համանախագահները եւ ներկայացուցիչները, ովքեր բարեխղճորեն աշխատում են, մեկնում են տարածաշրջան, հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, օգնում են նրանց ապագա  փաստաթղթերի համար ճիշտ ձեւակերպումներ գտնել: Մենք նախապատվությունը տալիս ենք այս գործելոճին եւ հույս ունենք, որ այն ի վերջո ինչ որ արդյունքի կհասնի»,- նշել է փոխնախարարը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք գործընթացը փակուղի չի մտել եւ դեռ հնարավորություն ունի արդյունքների հասնելու` Գրիգորի Կարասինը նկատել է, որ ցավոք սրտի, գործընթացը կախված է նաեւ երկու երկրներում տեղի ունեցող  ընտրական ժամանակաշրջաններից. «Պատճառները ակնհայտ են, բայց մենք հույս ունենք, որ 2012-2013 թթ-ին տեղաշարժ կգրանցենք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ