News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ջոն Լենոնի այրին` Յոկո Օնոն հանդես է եկել Pussy Riot փանկ-խմբի անդամներին ազատ արձակելու կոչով: Խմբի աղջիկները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել Հիսուս Փրկչի տաճարում  իրենց արարքի համար:

Իր միկրոբլոգում Յոկո Օնոն տեղադրել է «Փանկ-ռոքը հանցագործություն չէ. Ազատություն Pussy Riot-ին» մակագրությունը:

«Պարոն Պուտին, դուք խելացի մարդ եք, պետք չէ պայքարել երաժիշտների եւ նրանց ընկերների դեմ: Ազատություն Pussy Riot-ին, բանտերում տեղերը պահեք իրական հանցագործների համար»,-գրել է նա, փոխանցում է «Վեստի.ru»-ն:

Խմբին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ  «Red Hot Chili Pepers», « Franz Ferdinand» խմբերը, երգչուհի Մադոննան, դերասան Դեննի դե Վիտոն, եւ Ստինգը:

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին վառ հագուստով եւ դիմակներով հինգ աղջիկներ մուտք են գործել Հիսուս Փրկչի տաճար եւ ակցիա են իրականացրել, որն անվանել են  «փանկ աղոթք»` Աստվածամորը խմդրելով «Հեռացնել Պուտինին»:Հինգ աղջիկներից երեքը ձերբակալվել են խուլիգանության համար, դատախազությունը նրանց համար պահանջում է երեք տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ