News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ազգային  ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Հայաստանի կառավարության  հետ համատեղ օգոստոսի 9-ից  նախատեսում է իրականացնել չվերթներ  սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխելու նպատակով :Այն իրականացվում է սփյուռքի նախարարության ծրագրի շրջանակներում:

«Արմավիա»  ընկերության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ըստ նախատեսվածի օգոստոսի 9-ից կիրականացվի  հատուկ չվերթներ Երևան-Դամասկոս –Երևան և  Երևան-Հալեպ-Երևան  ուղղություններով: Առաջին հատուկ չվերթը Երևան-Դամասկոս –Երևան ուղղությամբ նախատեսվում է իրականացնել օգոստոսի 9-ին առավօտյան ժամը 8:00-ին:Զվարթնոց  օդակայանօդանավը ըստ նախատեսվածի կժամանի 12:50-ին: Երևան-Դամասկոս –Երևան  օգոստոսի 23-ի չվերթը նախատեսվում է իրականացնել նույն ժամերին:

Հիշեցնենք, որ այսօր օգոստոսի 8-ին  իրականացվելու է Երևան-Հալեպ-Երևան լրացուցիչ չվերթը: Նախնական  տվյալներով Հայաստան կժամանի 105 ուղեւոր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ