News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Պերմում հայերի ու տաջիկների միջեւ կռիվը հրահրել են ռուս երկու աղջիկներ:

«Կոմսոմոլսկայա պրավդան» մեջբերում է ոստիկանների խոսքերը: Ամեն ինչ հետեւյալ կերպ է եղել.  բավական հարբած երիտասարդ հայը քայլելիս է եղել Պերմի երկու 21-ամյա բնակչուհիների ուղեկցությամբ, որոնք, ի դեպ, այնքան էլ պարկեշտ կյանքով չեն ապրում: Ճանապարհին հանդիպել են տաջիկների խմբին: Աղջիկները հային գանգատվել են` ասելով, որ այդ տղաները ժամանակին իրենց վիրավորել են:

«Հայ տաքարյուն երիտասարդը որոշել է պաշտպանել ընկերուհիների պատիվն ու արժանապատվությունը, կռիվ է սկսվել, եւ աղջիկներից մեկը շշով հարվածել է Տաջիկստանի քաղաքացու գլխին:  Երկյու կողմն էլ օգնություն են կանչել, կռիվը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի: Հայաստանցիներից մեկի մոտ որսորդական հրացան է եղել, նա օդ է կրակել կռիվը դադարեցնելու համար: Այդ մարդուն բռնել են, հրացանն առգրավվել է: Տաջիկներից մեկի մոտ եւս զենք է եղել, հենց դրա կրակոցից էլ վիրավորվել է կողքով անցնող մեքենայի վարորդը», -  պատմել են ոստիկանությունում:  Ոստիկանության բաժանմունք է տեղափոխվել 44 մարդ  (30-ից ավելին տաջիկ, մնացածը` հայ): Բայց այդ թվերը վերջնական չեն:

Առայժմ բժշկի է դիմել ընդամենը 6 մարդ` մեքենայի վարորդը պարանոցի թեթեւ վնասվածքով, 4 հայ, 1 տաջիկ: Ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:

Պարզվել է, որ կռվի նախաձեռնողը Ռուսաստան էր եկել մի քանի ամիս առաջ: Այժմ պետք է որոշվի նրան հայրենիք արտաքսելու հարցը: Կռվի մասնակից տաջիկների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են, բոլորն էլ Ռուսաստանում աշխատելու թույլտվություն ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news