News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում թափվող արյունահեղության մեջ Թուրքիային մեղադրող իրանական պաշտոնյաններին Թուրքիայից արձագանքել են թե ԱԳՆ-ի եւ վարչապետի մակարդակով:

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կայքերից մեկում Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությանն է արձագանքել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի վարչապետը նշել է, թե շատ տխրեցնող եւ մտածելու առիթ տվող է Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հայտարարությունը, թե Սիրիայում թափվող արյան համար պատասխանատու են Թուրքիան, Սաուդիան Արաբիան եւ Քաթարը:

«Այն պահին, երբ Իրանի միջուկային ծրագրի հարցով աշխարհում ոչ ոք Իրանի կողքին չէր, Թուրքիան մինչեւ վերջ մնաց Իրանի կողքին»,-ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Սակայն Իրանի ԶՈՒ գխավոր շտաբի պետը Թուրքիային կատաղեցնող երկրորդ հայտարարությունն է արել՝ շեշտելով, թե Սիրիայից հետո իրադարձությունները տեղափոխվելու են Թուրքիա:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն իր երկրի խիստ արձագանքը բանավոր կերպով հայտնել է օգոստոսի 7-ին անակնկալ այցով Թուրքիա ժամանած Իրանի իր գործընկերոջը:

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է այցի նպատակը՝ Թուրքիան սերտ է սիրիական ընդիմության հետ եւ կարող է օգնել հայտնաբերելու Սիրիայում առեւանգված իրանցի 48 ուխտավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ