News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա այս տարվա աշնանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ընթացքում հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Պուտինի խոսքով` ռուսական կողմից հանձնաժողովը կգլխավորի Մաքսիմ Սոկոլովը:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն տեղի է ունենում օգոստոսի 7-8-ին:

Այցի շրջանակում ծրագրված են ռուս-հայկական բանակցություններ բարձրագույն մակարդակով, որոնց ընթացքում նախատեսված է քննարկել երկկողմ հարաբերությունների արդիական խնդիրներ, նաեւ` միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրները, այդ թվում` ԱՊՀ տարածքում եւ թափ հավաքող եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում երկու երկրների փոխգործակցությունը խորացնելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ