News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցում ցուցաբերած ծայրահեղականության պատճառով պաշտոնական Բաքուն կորցնում է Ղարաբաղում ադրբեջանական համայնք ստեղծելու հնարավորությունը: Օգոստոսի 8-ին նման կարծիք է հայտնել թաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահական ընտրությունների շուրջ ծավալված քննարկումների ժամանակ:

«Ադրբեջանը կշահեր, եթե բանակցային գործընթացի  մեջ ներառեր նաեւ ղարաբաղյան կողմին: Նման կերպ նա կարող էր Ղարաբաղի տարածքում ադրբեջանական համայնքի բնակեցման պահանջ ներկայացնել, այսպիսով, թուլացնելով  Ղարաբաղի գործող կառավարության կարգավիճակը: Բաքուն նման բան չի անում եւ նման իրավիճակը ձեռնտու է Լեռնային Ղարաբաղին»,-նկատում է Ռ. Կիրակոսյանը:

Ըստ փորձագետի, Ադրբեջանական քաղաքագետների հետ հանդիպումների արդյունքներից  կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ համագործակցել  չցանկանալը մեծամասամբ բացատրվում է Թուրքիայի նկատմամբ ունեցած դավաճանության զգացումով, որը սկսել էր կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: «Իհարկե դա չի արդարացնում Ադրբեջանին, բայց կողմերը պետք է հնարավորություն ունենան պարզություն մտցնել իրենց դիրքորոշումների մեջ: Այժմ նման բան տեղի չի ունենում: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ամեն հանդիպման ժամանակ քննարկում են միայն երկու հարց` որտեղ նստել եւ ի՞նչ խմել` թե՞յ, թե՞ սուրճ»,- ավելացրել է Ռ.Կիրակոսյանը:

Այնուհանդերձ քաղաքական տեսանկյունից ստատուս-քվոյի պահպանումը ձեռնտու է Ղարաբաղի համար, բայց դա տեղի է ունենում ոչ թե հայկական դիվանագիտության ձեռքբերումների, այլ ադրբեջանական կողմի սայթաքումների հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ