News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայկական հեթանոսական Նոր տարվա (Նավասարդ) օրը` օգոստոսի 11-ին, հայ մշակութային ավանդույթների ակտիվիստները կրակներ կվառեն Արագած լեռան գագաթին, ինչից հետո դրանք կտանեն տարբեր ուղղություննեերով` նախահայր Հայկի արձանի մոտ, հետո` Գառնիի հեթանոսական տաճար, Առատագյուղ եւ Ծաղկունք գյուղեր, որտեղ տոնական միջոցառումներ կանցկացվեն:

Միջոցառման մասնակիցներից մեկը` «Սերունդ հանուն հայապահպանության» ՀԿ-ի նախագահ Հայկ Չոբանյանը, հույս է հայտնել, որ Ազգային ժողովը Նավասարդը պաշտոնապես ազգային տոն կհայտարարի, եւ միջոցառումները հասարակականից կվերածվեն պաշտոնականի:

Իր հերթին «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման»  ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը նշել է, որ այս տարի տոնի ընթացքում կցուցադրվեն թոնրում պատրաստված հայ ազգային ճաշատեսակներ, կանցկացվեն նաեւ նետաձգության  եւ ձիավարության  մարզական ավանդական խաղեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ