News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Օգոստոս ամսին Հայաստանում զբոսաշրջիկների ակտիվություն է գրանցվել։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին «ԱրմՀոթելս» օնլայն գրանցման համակարգից՝ նշելով, որ համակարգում գրանցված է 123 հայաստանյան հյուրանոց, որոնցից շատ քչերում է հնարավոր մինչեւ օգոստոսի 20-ը ազատ համար գտնել։

Ըստ տեղեկության՝ խիստ սահմանափակ քանակությամբ համարներ կան Ծաղկաձորում, բայց Ջերմուկում մինչեւ օգոստոսի 20-ը բոլոր տեղերը զբաղեցված են։

Նշենք, որ ըստ «ԱրմՀոթելսի» տեղեկության, որը հիմնված է վիճակագրության պետական ծառայության տվյալների հիման վրա, 2012թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստան է այցելել 281 հազար 34 զբոսաշրջիկ, ինչը 5,1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն  ժամանակահատվածի ցուցանիշը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ