News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն ամբողջությամբ համապատասխանում է երկկողմ հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզին»: NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը` մեկնաբանելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  աշխատանքային այցը Ռուսաստան եւ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ հանդիպումը:

Ա. Զաքարյանի կարծիքով` երկու երկրների նախագահների հերթական  հանդիպումը լավ շարունակություն  է Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների եւ տարածաշրջանների միջեւ համագործակցության: «Փոխշահավետ գործակցությունը, տնտեսության, ներդրումների, առեւտրաշրջանառության ոլորտներում  պայմանավորվածությունները, ինչպես նաեւ միջկառավարական համագործակցության ճանպարհային քարտեզի մշակումը երկկողմ հարաբերությունների խորացման խթան կարող են լինել»,-հայտարարեց Ա. Զաքարյանը:

Համագործակցության ակտիվացումը կարող է նաեւ խթան հանդիսանալ միջազգային ասպարեզում փոխադրաձ աջակցության համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի Ռուսաստանի միջնորդական դերի շնորհիվ հաջողվում է ղարաբաղյան հակամարտության գոտում  պահպանել թեեւ փխրուն, բայց խաղաղությունը: «Ղարբաղյան հարցի վերաբերյալ հայտարարությունը, որն ընդգծում է խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը,  փոխգործակցության առանցքային տարրերից մեկն է: Նման դիրքորշման նկատմամբ հավատարմությունը վկայում է հարցին տրվող կարեւորության մասին»,-հայտարարեց պատգամավորը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ