News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսական սոցցանցերում Պետերբուրգի համար «պատմական»  իրադարձությունն են քննարկում` «գեյերի եւ ուղղափառների ճակատամարտը», որը կարող է տեղի ունենալ Մադոննայի համերգի ընթացքում:

Այդ «չկայացած ճակատամարտին» իր բլոգում անդրադարձել է նաեւ հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը:

Այնինչ միայն հայտնի է, որ մի կողմի ակտիվիստներ պատրաստվում են աջակցել փոփ-դիցուհու ելույթը եւ սեռական փոքրամասնություններին աջակցող նրա երգերի պատվին ֆլեշմոբ կազմակերպել, մյուս խմբի ակտիվիստները, հակառակը, ցանկանում են բոյկոտել երգչուհու համերգը` բողոքելով աստղի «կեղծավորության դեմ», գրում է «Ռոսբալտը»:

Գեյերի մասին օրենքի նախաձեռնող պատգամավոր Վիտալի Միլոնովը  «Եդինայա Ռոսիա» կուսակցությունից, համերգին  չի գա, քանի որ  չի ցանկանում իրեն բարոյական տառապանքների ենթարկել:

Հիշեցնենք, փոփ երաժշտության համաշխարհային աստղ Մադոննան անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչության արգելքի մասին պետերբուրգյան օրենքն անվանել էր  «զառանցանք» եւ խոստացել օգոստոսյան համերգի ընթացքում հանդես գալ գեյերի պաշտպանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ