News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 9-ին, ժամը 00.30-ին, «ՎԱԶ-2121»  մակնիշի ավտոմեքենան Կամարիս-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին  դուրս  է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 9-ին, ժամը 01.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց Ց-150» մակնիշի ավտոմեքենան Ծովասար գյուղում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել  հողամասերից մեկի քարե պարսպին եւ շրջվել:

Վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Օգոստոսի 8-ին, ժամը 10.30-ին, Երեւանի Անդրանիկի փողոցում իրար են բախվել «ԳԱԶ-32213» մակնիշի երկու միկրոավտոբուս, ինչի հետեւանքով երկու ուղեւորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ