News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական «Էխո» թերթը, վկայակոչելով զինվորական փորձագետ Ուզեիր Ջաֆարովին, հայտնում է, որ մինչեւ 2012 թ-ի օգոստոսի 2-ն ընկած ժամանակհատվածում Ադրբեջանն արդեն կորցրել է 53 զինծառայող, մոտ 60 մարդ վիրավորվել է:

«Այս 53 մարդկանցից միայն 12-ն են զոհվել հայերի գնդակից, 2-ը պայթել են ականի վրա, որոնցից մեկը սպա` Ադրբեջանի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին աշխատակից, մայոր Իլղար Վերդիեւն է եղել, իսկ մեկ մարդ զոհվել է մարտական գործողության ժամանակ»,-հայտնում է պարբերականը:

Աղբյուրի հաղորդմամբ, 53 մահացու դեպքերից 38-ը չեն վերաբերում մարտական կորուստներին, 38 զինվորներից 9-ը ինքնասպանություն են գործել: Զոհվածներից 47-ը` Պաշտպանության նախարարության զինվորներ են, մնացած զոհվածները պատկանում են Սահմանապահ  եւ Ներքին ուժերին, իսկ մեկ մարդ` Ազգային անվտնագության  նախարարությունից է: «Այս թվերը անչափ շատ են եւ զինվորների մահվան փաստն ինքնին  արդեն անչափ ցավալի է: Զինվորները  զոհ են գնում հրամանատարների թափթփվածությանը».- գրում է «Էխոն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ