News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լոնդոնյան խաղերին զուգահեռ Google-ի էջում անցկացվող վիրտուալ օլիմպիադայում օգոստոսի 10-ի գլխավոր մարզաձեւ է ընտրվել ֆուտբոլը:

Ինտերակտիվ doodle-ի օգնությամբ օգտագործողները կարող են ստուգել դարպասապահի իրենց ընդունակությունները:

Խաղի ժամանակ կարելի է օգտագործել ստեղնաշարը կամ մկնիկը, կամ էլ երկուսը միասին: Դարպասապահի տեղափոխումների համար հարկավոր է օգտագործել աջ, ձախ սլաքներով ստեղները, ցատկի համար` միջակայքինը:

Խաղը ժամանակային սահմանափակում չունի, պարզապես պետք է հետ մղել բոլոր գնդակները:

Հիշեցնենք, Google-ը մարզական doodle-ներ է տեղադրում Օլիմպիադա-2012-ի մեկնարկման օրվանից: Սկզբում ուղղակի պատկերներ էին դրվում, այնուհետեւ դրանց փոխարինեցին ինտերակտիվ խաղերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ