News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

«Synopsys, Inc.» ընկերությունը`ծրագրային ապահովման ոլորտում համաշխարհային առաջատարը, հայտարարել է, որ  միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 7-րդ օլիմպիադան տեղի կունենա 2012 թվականի հոկտեմբերի 4-ին Երեւանում:  Այդ մասին հաղորդում է  «The Sacramento Bee»-ն:

Միջոցառումն առաջին անգամ կանցկացվի Էլեկտրոտեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի ինժեներների (IEEE) թեստավորման տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ համագործակցությամբ:

Օլիմպիադան  անցկացվում է Հայաստանի վարչապետի հովանու ներքո: «Սինոփսիս Հայաստան» ՓԲԸ-ն մրցույթի գլխավոր կազմակերպիչը եւ հովանավորն է: Գլխավոր հովանավորն է  «Վիվա Սել ՄՏՍ-ը»` Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատորը:

Օլիմպիադայի նպատակն է հայտնաբերել մինչեւ 30 տարեկան ամենավառ, տաղանդավոր ինժեներներին: Օլիմպիադան ուղղված է Հայաստանում եւ այդ մրցույթի այլ մասնակից երկրներում միկրոէլեկտրոնիկայի հետագա զարգացմանը նպաստելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news