News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամենայնհայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն օգոստոսի 11-ին կայցելի Ուկրաինա:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը Analitika.at.ua-ի հարցազրույցում հայտարարել է, որ այցը «շատ կարեւոր է հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա ամրապնդման համար»: 

Կաթողիկոսի այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ  իշխանությունների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Տոնական հավաք տեղի կունենա Սուրբ առաքյալներ Պողոսի եւ Պետրոսի հայկական եկեղեցու մոտ:

ՀԱԵ ուկրաինական թեմը  ձեւավորվել է 14-րդ դարում: 1364 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Մեսրոպ Ա-ի կոնդակով Լվովում հայկական թեմ է հիմնադրվել, որը երեք տարի անց հաստատվել է լեհ արքա Կազիմիր Մեծի կողմից: 

Լվովյան հայ-կաթոլիկական արքեպիսկոպոսությունը գոյություն է ունեցել մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը, երբ ոչնչացվել է խորհրդային վարչակարգի կողմից:  1991 թվականի նոյեմբերի 28-ին Ուկրաինայում պաշտոնապես վերականգնվել եւ գրանցվել է Հայ առաքելական եկեղեցու թեմը:  Այն գլխավորում է արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ