News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրի քաղաքի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու: Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդվարդ Բաղրամյանը NEWS.am-ին հայտնեց, որ այսօր` օգոստոսի 10-ին իրենց թեկնածությունն են առաջադրել եւս երեք թեկնածուներ:

Այսպիսով, ժամը 16-ի դրությամբ, Գյումրիի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել են

ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետի տեղակալ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը, եւ երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը ժամը 18-ն է: Գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, չի առաջադրելու իր թեկնածությունը, թեեւ Գյումրիում չեն բացառում, որ վերջին պահին դիմում ներկայացնի: Համենայն դեպս, նա դիմել էր անձնագրային բաժնին` տեղեկանք վերցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ