Օգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ՀՀ քաղաքացին՝ Ա.Մ-ն, լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը եւ միջոցների սղության պատճառով չի կարող ինքնուրույն իջնել: ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են այդ մասին, եւ վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 16.53-ին Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել այնտեղ, իսկ ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: