News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված քննության արդյունքում Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Ըստ մեղադրանքի, հիշյալ անձը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրի քաղաքի 5 բնակչի ընտրակաշառք է տվել՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել: Դատախազությունը հանձնարարել էր Շիրակի մարզի ոստիկանությանը՝ պարզել ԶԼՄ-ի տարածած տեսանյութում մատնանշված հանգամանքները:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, ոստիկանությունը նախապատրաստած նյութերի արդյունքում մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչը սակայն վերացվեց ՀՀ գլխավոր դատախազ կողմից:

Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` դատախազության պարզել էր, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ոչ հիմնավոր: Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել եւ այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաեւ` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու եւ առավել եւս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:

Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ եւս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:

Վերոգրյալի հիման վրա՝ 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ: Այն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ հիմնավորվել է ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:

Նախաքննության տվյալներով՝ 2012 թ. մայիսի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում կայանված ավտոմեքենայում ոչ թե հագուստ են վաճառել, այլ Շ. Մելքոնյանը Գյումրի քաղաքի թվով 5 բնակիչների տվել է 5000-ական դրամ կաշառք՝ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ