News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2012թ. առաջին կիսամյակում բանդիտիզմի որեւէ դեպք չի գրանցվել, ինչպես նաեւ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ մասին ասվում է Գլխավոր դատախազության կոլեգիայի հաշվետվության մեջ:

2012թ. առաջին կիսամյակում  հրազեն, ռազմամթերք պատրաստելու եւ ապօրինի շրջանառության 256 դեպք է գրանցվել` նախորդ տարվա 289 դեպքի դիմաց:

Առաջին կիսամյակում գրանցվել է 411 ճանապարհատրանսպորտային  անցագործություն, 2011-ին` 395, մահացու ելքով ավտովթար` 73, 2011-ին` 84:

Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է խուլիգանության 139 դեպք, որից` զենքի գործադրմամբ 22, 2011-ին 234, զենքի գործադրմամբ` 30 դեպք:

Այս տարի գրանցվել է թմրամոլության 575, 2011-ի տվյալ ժամանակահատվածում` 871 դեպք:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն 2012թ. 571, որից իրացնելու նպատակով` 271,  2011թ.` 868, որից իրացնելու նպատակով` 475:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հասարակական անվտանգության, կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված 98 այլ հանցագործություն` նախորդ տարվա 91-ի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ