News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հալեպում կառավարական զորքերի եւ ընդդիմության բախումների ընթացքում վնասվել է հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսարանի շենքը: Այդ մասին հաղորդում է Xinhua-ն` հղում անելով SANA գործակալությանը:

Գործակալության հաղորդմամբ` Կառավարական զորքերի եւ զինված ընդդիմության բախումները շարունակվել են օգոստոսի 11-ին` Հալեպի հյուսիսում եւ Դամասկոսի ծայրամասերում:

Բաաբեթ ալ Քասաբ թաղամասում ընդդիմության զինված հարձակման արդյունքում վնասվել է հայ արքեպիսկոպոսարանի շենքը, հաղորդում է SANA-ն:

Նշենք, որ Հալեպում բախումները շարունակվում են մի քանի օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ