News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երկու օր առաջ Եղեգնաձորի հիվանդանոցում 7 երեխայի մայր Նելլի Վլասյանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ զավակին: Ընտանիքի մեծ երեխան 16 տարեկան է, իսկ նախավերջին երեխան 1,5 տարեկան:

Վայոց ձորի մարզպետարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, այսօր`օգոստոսի 11-ին Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ Եղեգնաձորի ծննդատուն այցելած ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանդիպել է բազմազավակ մայրիկին: Հյուրերը ծանոթացել են մայրերի եւ նորածինների ծննդատան կեցության պայմաններին եւ ընտանեկան վիճակին: Մարզպետը եւ նախարարը սրտագին բարեմաղթանքներ են հղել նորածինների ընտանիքներին, մայրերին մաղթել են բախտավորություն ու առողջ զավակներ եւ հրաժեշտ են տվել:

Նելլի Վլասյանը, հարցին, թե դժվար չէ արդյոք փոքրիկների խնամքը, ասել է, որ ընտանիքի բոլոր անդամներն էլ օգնում են իրեն, նույնիսկ մեծ քուրիկներն էլ են զբաղվում իրենցից փոքրերի խնամքով: Նա նշեց, որ ունեն միայն տնտեսական դժվարություններ:

Նշենք, որ փոքրիկի ծնունդով Հովհաննիսյանների ընտանիքն ունեցավ 4 տղա եւ 4 աղջիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ