News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 10-ին Կրասնոդարի մարզում հանդիպում է տեղի   ունեցել  էթնիկ  խոշոր համայնքների ներկայացուցիչների եւ Կուբանի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւի միջեւ: Քննարկվել է նաեւ կազակական դրուժինաներ ստեղծելու հարցը:

Վկայակոչելով ԳՏՌԿ «Կուբան»  հեռուստահաղորդումը` Ռուսաստանում լույս տեսնող հայկական «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ կազակները, ովքեր սեպտեմբերի 1-ից ոստիկանների հետ կհսկեն փողոցները, հատուկ պատրաստվածություն կանցնեն Ներքին գործերի նախարարության ծրագրով: Նրանք ծառայություն կիրականացնեն առանց զենքի` բացառապես օրենքի սահմաններում:

Կուբանի իշխանության նախաձեռնությունը առաջ է բերել  փոխադարձ առաջարկ: Կրասնոդարի մարզի Ազգային մշակույթների կենտրոնի նախագահ, ասորական համայնքի առաջնորդ Օլեգ Գեորգիզովը հանդես է եկել ստեղծվելիք կազակական դրուժինաներում ազգային փոքրամասնությունների  ներկայացուցիչներին նույնպես ընդգրկելու առաջարկությամբ, այսինքն փողոցներում համատեղ հսկողություն իրականացնել, ինչին նահանգապետը պատասխանել է. «Հաճույքով»: Ալեքսանդր Տկաչեւը նաեւ ավելացրել է.«Եթե ճիշտն ասեմ, ես անգամ չէի սպասում, որ նման առաջարկներ կլինեն…մենք պետք է միասին կարգի հաստատենք: Եթե կազակական դրուժինայի մեջ լինեն ադըղներ եւ հայեր, հիանալի կլինի»:

Նշենք, որ ավելի վաղ Կուբանում կազակական դրուժինաներ ստեղծելու մասին իր հայտարարության մեջ Կրասնոդարի Հայկական համակարգված խորհուրդն արդեն հանդես եկել էր փողոցներում հսկողություն իրականացնելու համար ազգամիջյան ջոկատներ ստեղծելու առաջարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ