News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 13-ը ողջ   աշխարհում նշվում է, որպես ձախլիկների միջազգային օր (International Left‑Handers Day): Օրը որոշվել է ըստ «Ձախլիկների օրինագծի», որը ընդունվել է 1976 թ-ին` ԱՄՆ-ի Տոպիկա քաղաքում գտնվող Ձախլիկների միջազգային կոնֆեդերացիայի կողմից:

Ձախլիկների զանգվածային շարժումը սկսվել է 1980 թ-ին ԱՄՆ-ում` աշխատանքից  հեռացված ձախլիկ ոստիկան Ֆրանկլին Ուինբորնին նվիրված բողոքի ակցիայի ժամանակ, ով ատրճանակի պատյանը  կրում էր ձախից, մինդեռ, կանոնադրության համաձայն պետք է կրել աջից:

Ձախլիկների օրը նպատակ ունի հանրության ուշադրությունը հրավիրել ձախլիկներին ստիպողաբար աջով գրելուն ուղղված խնդրին, ինչը կարող է հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ, ինչպես նաեւ ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնող  կենցաղային իրերի արտադրությանը: Ազգաբնակչության մեջ հանդիպում են 7-17 տոկոս ձախլիկներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ