News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի իրավիճակին Թուրքիայի միջամտության հնարավորությունը պահպանվում է: Այդ մասին օգոստոսի 13-իօն լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա կարծիքով, կա եւ այլ տարբերակ թուլացնել ապստամբների ակտիվությունն ու նվազեցնել նրանց հատկացվող աջակցությունը: «Այդուհանդերձ, ելնելով Անկարայի քաղաքականությունից, ռազմական գործողությունների հավանականությունն աճում է»,- հավելել է նա:

Ռազմական միջամտության հավանականությունը, ըստ ամենայնի, քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի վերջին այցի ժամանակ: «Լիովին հնարավոր է, որ հանդիպումների ժամանալ Քլինթոնը կարող էր բարձրացնել Սիրիայի դեմ ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունների հարցը: Սակայն կարծում եմ` նման գործողությունների ՆԱՏՕ-ն տվյալ պահին պատրաստ չէ, համենայն դեպս, մինչեւ տարեվերջին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները»,- ասել է Սաֆրաստյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ